ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News
Հնդկաստանը դիտարկում է Հայաստանին զենք-զինամթերքի նոր խմբաքանակ մատակարարելու հնարավորությունը: Այս մասին հայտնում են The Economic Times-ի աղբյուրները։ Ըստ պարբերականի՝ Երևանից բարձրաստիճան պաշտոնյան արդեն բանակցություններ է վարել Նյու Դելիում 20 միլիարդ ռուփի (ավելի քան 244 միլիոն դոլար) նախկինում կնքված պայմանագրերի հիման վրա մատակարարումների շուրջ:
Լրատվական թերթը հայտնում է նաև, որ Հնդկաստանը հայկական կողմին կտրամադրի Pinaka ՀԿՌՀ, հակատանկային հրթիռներ, զինամթերք։
--00—ԱՊ