Գազայի «Ալ Քուդս» հիվանդանոցը տարհանելու պահանջը մտահոգիչ է և անիրագործելի. ԱՀԿ ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

1049575

Գազայի «Ալ Քուդս» հիվանդանոցը տարհանելու վերաբերյալ իսրայելական կոչերը մտահոգիչ են, քանի որ վիրավորներով լի հիվանդանոցը տարհանել հնարավոր չէ: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադան Գեբրեյեսուսը:

«Պաղեստինյան Կարմիր մահիկի հաղորդագրությունը Գազայի «Ալ Քուդս» հիվանդանոցի տարհանման սպառնալիքների մասին խորը մտահոգություն է առաջացնում։ Մենք կրկնում ենք՝ հնարավոր չէ տարհանել հիվանդներով լի հիվանդանոցները՝ չվտանգելով նրանց կյանքը»,-ասված է հայտարարության մեջ։

--00—ՅՄ