Շիրակի մարզում 13-ամյա անչափահասի կրակոցից 11-ամյա աղջկան ծանր վիճակով տեղափոխել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

b4de20c765f1bb29177fb42321f76107_M

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Ախուրյան բնակավայրի 13-ամյա անչափահաս տղան ՏԻՐ տեսակի հրացանով կրակել է գետնին, որի արդյունքում մետաղյա փամփուշտը հետ հարվածով դիպել է 11-ամյա անչափահաս աղջիկ երեխայի կրծքավանդակի աջ մասին, որի արդյունքում վնասվել է աղջիկ երեխայի թոքը։

11-ամյա աղջկա վիճակը ծանր է։ Իրավապահները առգրավել են հրացանը։

--00—ՅՄ