23-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

կալ.

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները նոյեմբերի 7-ին Տիգրան Մեծի պողոտայի և Խորենացու փողոցի խաչմերուկում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 23-ամյա Ամրիտպալ Ս.-ին: Օտարերկրացի երիտասարդը սեպտեմբերի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ (Ավազակությունը) և 456-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր հափշտակելը, շորթելը, ոչնչացնելը, վնասելը կամ թաքցնելը) հոդվածների մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

--00—ԼՀ