ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News
Թուրքիան կարող է խզել դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ, սակայն ցանկալի արդյունքի համար այս որոշումը պետք է ընդունվի միաժամանակ մի քանի երկրների կողմից։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Հակամարտության հենց սկզբից մենք սկզբունքային դիրքորոշում ենք որդեգրել. որոշումներ պետք է ընդունվեն միաժամանակ մի քանի իսլամական երկրների, աշխարհի երկրների, նույնիսկ Լատինական Ամերիկայի կողմից, որպեսզի այդ որոշումներն ավելի ուժեղ լինեն»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ իսլամական երկրները պետք է աջակցեն միմյանց և հանդես գան որպես միասնական ճակատ։ Նախարարը նաև կոչ է արել դասեր քաղել «նախկին փակուղիներից» և գործել միասնական։
Ֆիդանի խոսքերով, Անկարայի համար «խնդիր չէ» խզել հարաբերությունները Իսրայելի հետ, սակայն այս պահին այս հարցի վրա կենտրոնանալը իմաստ չունի։
--00—ՅՄ