ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News
ՔՊ-ն հրապարակային չի ողջունում «Հայաքվե» շարժմանը, բայց տակից ուղերձներ է հղել, թե ինչ կարող ենք անել, մենք էլ ենք Արցախի համար տառապում, բայց կաշկանդված ենք, չենք կարող ոչինչ անել։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության առաջադրած օրակարգային հարցի մասին խորհրդարանական լսումներին։
«ՔՊ պատգամավորները եթե խելամիտ լինեն, կքվեարկեն «Հայաքվե»-ի օգտին, ՔՊ-ն հասկանում է, որ Արցախի հանձնումը ամոթի հարց է, բոլորը չունեն լկտիություն ասելու՝ Արցախի հայաթափմամբ տարածաշրջանը դարձավ կոնֆլիկտազուրկ։ «Հայաքվեն» կարող է փրկօղակ լինել իրենց համար»,- ավելացրեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ