ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News
Սիրիական Sham FM լրատվամիջոցը հաղորդում է, որ իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Դամասկոսի միջազգային օդանավակայանին և Սիրիայի մայրաքաղաքի մերձակայքում գտնվող այլ օբյեկտների:
Ի թիվս այլ թիրախների, խոցվել է օդանավակայանի թռիչքուղին։
Հարվածների հետևանքով տուժածների մասին օպերատիվ տեղեկություններ չկան:
Վերջին տարվա ընթացքում Իսրայելը մի քանի անգամ հարվածներ է հասցրել Դամասկոսի օդանավակայանին։
--00—ԼՀ