Ուկրաինան պատրաստ կլինի դեկտեմբերին ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

1125413

Եվրահանձնաժողովը (ԵՀ) ցանկանում է արագացնել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի հաստատման գործընթացը և կարծում է, որ Կիևի իշխանությունները կկարողանան կատարել դեկտեմբերի կեսերին կայանալիք գագաթնաժողովի բոլոր պահանջները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Le Monde թերթին տված հարցազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Վերա Յուրովան:

«Եկեք չսպասենք մինչև մարտ։ Երբ Եվրահանձնաժողովն այդ առաջարկն արեց նոյեմբերին, մենք կարծում էինք, որ Կիևին ևս մի քանի ամիս կպահանջվի ԵՄ-ի սահմանած չափանիշներին համապատասխանելու համար», - նրա խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ-ը:

Ըստ նրա՝ դեկտեմբերի կեսերին կայացած գագաթնաժողովում առաջարկվում էր քաղաքական համաձայնության հասնել դրանց ընդունման վերաբերյալ և 2024 թվականի մարտին նոր գնահատականից հետո սկսել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները, եթե կատարվեն բոլոր պայմանները:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ