ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News
Արցախահայության շահերի պաշտպանության միակ փաստաթուղթը Նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է, դետալային ներկայացրել ենք իրենց, սա է ճանապարհը, ուրիշը չկա։ Այս մասին Ազատության հրապարակում օրեր շարունակ բողոքի ակցիա իրականացնող արցախցիների հետ հանդիպումից հետո ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Արցախահայության խնդիրը ՀՀ-ի շահերը պաշտպանելու մասին է, ՀՀ-ն Ադրբեջանի պարտքերից չի խոսում, իսկ Ադրբեջանը խոսում է։ Որովհետև դու չես ասում, որ դիմացինդ անելիք ունի ու չի անում, հետևաբար, կամ դրա դիմաց Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը հռչակվի առ ոչինչ, կամ դրա դիմաց Արցախի ժողովուրդը պետք է գնա Արցախ։ Թող ռուսական զորքերը մտնեն ԼՂ ու Լաչինի միջանցքը բացեն»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ