ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Արարատ Միրզոյանը փակ հանդիպում են անցկացնում Անթալիայում ընթացող դիվանագիտական ֆորումի շրջանակում, հայտնում է «Sputnik Ադրբեջան»-ը։
Նշվում է, որ Միրզոյանն անցել է լրագրողների կողքով և մտել բանակցությունների համար պատրաստված հատուկ սենյակ։
«Սա փակ հանդիպում է»,- լրագրողներին զգուշացրել է ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ նախարարների նախորդ հանդիպումը տեղի է ունեցել անցյալ տարվա հոկտեմբերին Ստամբուլում։
--00—ՅՄ