Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչն ասել է, որ շարունակում է աշխատել Ռուսաստանի հետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

photo_2025-04-12_12-44-58.jpg

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենը չի հանդիպի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Անթալիայում դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում, սակայն շարունակում է աշխատել Ռուսաստանի հետ և չի բացառում Մոսկվա մեկնելը։ 

«Իհարկե ես շարունակում եմ աշխատել Ռուսաստանի հետ, բայց Սերգեյ Լավրովի հետ այս ֆորումի շրջանակում չեմ հանդիպի, ես անմիջապես մեկնում եմ օդանավակայան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դիվանագետի խոսքերն է փոխանցում «Ռիա նովոստի» գործակալությունը: 

Հարցին, թե նախատեսում է Մոսկվա այցելություն, Պեդերսենը պատասխանել է՝ չի բացառվում:

--00—ՅՄ