Ըմբշամարտի ԵԱ․ Խաչատրյանն ու Օվասապյանը պարտվեցին սփոփիչ գոտեմարտում, Մանվելյանը՝ մեկնարկում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

screenshot-2025-04-12-134149-770x_

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր՝ ապրիլի 12-ին, 87 կգ քաշային Կարեն Խաչատրյանը և 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը պարտություն կրեցին սփոփիչ գոտեմարտերում՝ զրկվելով բրոնզե մեդալի համար պայքարից։

24-ամյա Խաչատրյանը սփոփիչ գոտեմարտում 1։3 հաշվով զիջեց ուկրաինացի Յարոսլավ Ֆլիաչկովին, իսկ Օվասապյանը 0։2 հաշվով պարտվեց Ադրբեջանի ներկայացուցիչ Կանդելակիին։

Բացի այդ, 60 կգ քաշային Կարապետ Մանվելյանը մեկնարկային գոտեմարտում 0։6 հաշվով պարտություն կրեց լեհ մրցակցից՝ լքելով պայքարը դեռ մրցաշարի սկզբում։

--00—ՅՄ