Եթե քննարկենք, թե ով ում է ավելի շատ սպանել, ում տարածքը 100 տարի առաջ ումն է եղել, տեղ չենք հասնի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում մասնակցել է իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ քննարկմանը և հայտարարել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է լուծարվել Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո։

«Մենք մի քանի անգամ պատրաստակամություն ենք հայտնել սկսել և ավարտին հասցնել Մինսկի կառույցի լուծարման գործընթացը։ Այդ կառույցը կարելի է լուծարել, եթե կոնֆլիկտ չկա, բայց հիմա մենք կոնֆլիկտ ունե՞նք։

Հողի վրա հակամարտություն չկա, բայց թղթի վրա համաձայնություն չկա։ Լուծումը ակնհայտ է. Մենք պետք է ստորագրենք խաղաղության համաձայնագիրը, ինստիտուցիոնալ կերպով դադարեցնենք այս կոնֆլիկտը նույն օրը և լուծարենք Մինսկի կառույցը։ Եվ անգամ չեմ խոսում այն մասին, թե որ փաստաթուղթը պետք է ստորագրվի մյուսից առաջ»,- ասել է Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ