ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
Համացանցում զրպարտչական բովանդակության տարածումը ենթակա է իրավական հետապնդման։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ անդրադառնալով Ֆրանսահայ բլոգեր, հեռուստալրագրող Լեո Նիկոլյանի թվիթերի միկրոբլոգում արված գրառմանը, թե «Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին «վիզաների անօրինական վաճառքի միջոցով յուրացրել է 35 մլն եվրո գումար»։
Դեսպանը նաև հրապարակել է տեսանյութ և գրել.
«Ծանոթացեք ադրբեջանական AzeMedia-ի աղբյուրի «ֆրանսիացի լրագրողին»։
Դեսպանի գրառմանը կից մեկնաբանություններում նշվում է, որ սա Ադրբեջանի կողմից մեղմ ակնարկ է, որ իրենց չի բավարարում թվիթերում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի տարածած բովանդակությունը:
--00—ՅՄ