Երթևեկության փոփոխություն՝ Գայի պողոտա-Հովհաննիսյան և Գայի պողոտա-Քոչարյան փողոցների խաչմերուկներում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

photo_2023-12-14_14-33-36

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 15-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գայի պողոտա – Հովհաննիսյան փողոց և Գայի պողոտա – Քոչարյան փողոց խաչմերուկներում: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

Գայի պողոտա – Քոչարյան փողոց խաչմերուկում՝ Գայի պողոտա –Հովհաննիսյան փողոց խաչմերուկից եկող ուղղությամբ, կավելանա ևս մեկ երթևեկելի գոտի՝ «միայն ձախ»:

Գայի պողոտա – Հովհաննիսյան փողոց  խաչմերուկում՝ Գայի պողոտա – Քոչարյան փողոց խաչմերուկից եկող ուղղությամբ, կարգելվի  ձախ շրջադարձը դեպի Բաղյան փողոց, երրորդ երթևեկելի գոտուց  կթույլատրվի երթևեկությունը «միայն ուղիղ»:

--00—ՅՄ