Թուրքիայի խորհրդարանում սրտի կաթված ստացած ընդդիմադիր պատգամավորը մահացել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

գգ

Թուրքիայի խորհրդարանի ըննդիմադիր պատգամավոր 54-ամյա Հասան Բիթմեզը այսօր մահացել է Անկարայի հիվանդանոցում։ 

Ըստ միջազգային լրատվամիջոցների՝ նրա մահվան մասին հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարարը։

Երկու օր առաջ նա խորհրդարանի դահլիճում սրտի կաթված էր ստացել ու ամբիոնի մոտ վայր ընկել։

--00--ԼՀ