ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Դեկտեմբերի 10-12-ին կայացած ընտրություններում հաղթել է Եգիպտոսի ներկայիս ղեկավար Աբդել Ֆաթթահ աս-Սիսին և առաջիկա վեց տարում կրկին կլինի երկրի նախագահը։ Եգիպտոսի Ազգային ընտրական հանձնաժողովը Կահիրեում ներկայացրել է նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները։ Այս մասին hայտնում է ՏԱՍՍ-ը։
Եգիպտոսից դուրս և երկրում ընդհանուր քվեարկության ժամանակ ընտրողների 89,6 %-ը քվեարկել է աս Սիսիի օգտին, ասել է ազգային ընտրական հանձնաժողովի ղեկավար Հազեմ Բադավին։
Բադավին հավելել է, որ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող ավելի քան 67 միլիոն քաղաքացիների գրեթե 70%-ը։
«Վերջին նախագահական ընտրություններին մասնակցությունն ամենաբարձրն է եղել երկրի ողջ պատմության մեջ և կազմել է ընտրելու իրավունք ունեցող ընտրողների 66,8 տոկոսը»,- նշել է Բադավին։
--00—ՅՄ