ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 3, 24News
Շվեդիայում դեկտեմբերի լույս 3-ի գիշերը նոր ջերմաստիճանային ռեկորդ է սահմանվել։ Նորբոտենի հյուսիսային տարածաշրջանի Կվիկկյոկկ-Օրենյարկա բնակավայրում ջերմաչափի սյունն իջել է Ցելսիուսի սանդղակով մինչև մինուս 43,6 աստիճանի նշագիծ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:
Դա հունվար ամսվա ամենացածր ջերմաստիճանն է Շվեդիայում վերջին 25 տարվա ընթացքում։
«Դա նաև այդ կայանում գրանցված ամենացածր ցուցանիշն է ամբողջ պատմության ընթացքում: Դա ամենացածր ջերմաստիճանն է այն ժամանակվանից ի վեր, երբ 1888 թվականին սկսել են չափումներ կատարել», - ասել է օդերևութաբան Վիկտոր Բերգմանը SVT հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ