ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News
Հունվարի 10-ին պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը:
Հունվարի 10-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի Արարատ Միրզոյանի և Յորղոս Գերապետրիտիսի համատեղ մամուլի ասուլիսը:
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների առանձնազրույցը տեղի կունենա ժամը 10:00-ին, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը` ժամը 10:30-ին: Հանդիպման արդյունքներով Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով` ժամը 11:10-ին:
Հանդիպումը լուսաբանելու համար ՀՀ ԱԳՆ են հրավիրվում օպերատորներն ու լուսանկարիչները, իսկ մամուլի ասուլիսին՝ նաև լրագրողները: Խնդրում ենք ԱԳՆ-ում լինել վերոնշյալ ժամերից համապատասխանաբար 15 րոպե առաջ:
Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսին հարց ուղղելու հետաքրքրության պարագայում խնդրում ենք այդ մասին տեղեկացնել մինչև հունվարի 9-ը ժ. 19:00-ն՝ հնարավորության դեպքում հարցի առաջարկությունը ուղարկելով spokesperson@mfa.am էլ. հասցեին:
Հանդիպման լուսաբանմանը կարող են մասնակցել միայն ԱԳՆ 2023թ. հավատարմագրումն անցած ԶԼՄ ներկայացուցիչները՝ բացառապես ԱԳՆ հավատարմագրման քարտի առկայության պարագայում:
--00—ՅՄ