Գերմանիան ՀՀ-ին գումար է առաջարկում ռուս սահմանապահներին դուրս հանելու համար. ՏԱՍՍ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

1095246

 

Գերմանիան շահագրգռված է Հայաստանից ռուս սահմանապահների շուտափույթ դուրսբերմամբ, այս և մի քանի այլ հակառուսական քայլերի դիմաց Բեռլինը Երևանին ֆինանսական օգնություն է առաջարկում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրազեկ աղբյուրը։

«Գերմանիան ձգտում է Հայաստանին ներքաշել Արևմուտքի հակառուսական քաղաքականության մեջ: Բեռլինի խնդիրն է կոնֆլիկտ ստեղծել Երևանի և Մոսկվայի միջև: Գերմանացիները շահագրգռված են ՀՀ տարածքից ռուս սահմանապահների շուտափույթ դուրսբերմամբ և իշխանությունների միջոցով Ռուսաստանի նկատմամբ բարեկամաբար տրամադրված մարդկանցից պետական ​​ապարատում ազատմամբ, այդ թվում՝ զինված ուժերի, հետախուզական ծառայությունների և իրավապահ մարմինների, դրա դիմաց Բեռլինն առաջարկում է Երևանին տրամադրել ֆինանսական և տեխնիկական աջակցություն, ինչպես նաև աջակցել Նիկոլ Փաշինյանի կառավարության ջանքերին, որոնք ուղղված ենք դեպի Եվրամիության երկրներ ԼՂ հայերի զանգվածային արտագաղթի կանխմանը»,- նշել է գործակալության զրուցակիցը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2023 թվականի արդյունքներով ՏԱՍՍ-ին տված բացառիկ հարցազրույցում ասել էր, որ Երևանը՝ ենթարկվելով Արևմուտքի համոզմանը, Մոսկվայի հետ իր դաշինքը փորձում է փոխանակել անորոշ խոստումներով։

Նախարարի խոսքով՝ Երևանը փորձում է Ռուսաստանին մեղադրել բոլոր դժբախտությունների, այդ թվում՝ ԼՂ կորստի մեջ՝ արդարացնելու ռազմավարական շրջադարձի ընթացքը։ Սակայն, ինչպես նշել է Լավրովը, Հայաստանը եղել և մնում է Ռուսաստանի ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում։

--00—ՅՄ