Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանավորված․ դատարանը մերժել է միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

Դավիթ-Տոնոյան

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանավորված։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, մերժել է Տոնոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն առավել մեղմ խափանման միջոցով փոխարինելու մասին միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ փաստաբան Անդրանիկ Մանուկյանից։

Նշենք, որ ավելի վաղ դատարանի որոշմամբ 25 մլն ՀՀ դրամի չափով գրավի դիմաց ազատ էր արձակվել նույն գործով մեղադրյալ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը։

Երեկ Հակակոռուպցիոն դատարանում քննարկվել է նաև Դավիթ Տոնոյանի խափանման միջոցի փոփոխման հարցը։ Տոնոյանի կալանքն անազատության հետ չկապված խափանման միջոցով փոխարինելու միջնորդություն ներկայացրել է պաշտպանության կողմը՝ պնդելով, որ առկա չեն Տոնոյանին կալանքի տակ պահելու հիմքերը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ