Անցած տարի սննդային թունավորման դեպքերի թիվը համեմատաբար աճել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

տես

Անցած տարի արձանագրվել է սննդային գործոնով պայմանավորված թունավորման 15 դեպք՝ 2022 թվականի 7-ի փոխարեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի  ղեկավար Արմեն Հայրապետյանը՝ 2023 թվականի  գործունեության ամփոփմանը:

«Թունավորվածների ընդհանուր թիվն անցած տարի կազմել է 51՝ 2022 թվականի 38-ի դիմաց»,-մանրամասնեց Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ թունավորման հիմնական պատճառ են հանդիսացել խաչաձև ախտոտումը, պահման պայմանների, լվացման և ախտահանման կանոնների խախտումները, անձնական հիգիենայի կանոնների ոչ պատշաճ պահպանումը:

 Թունավորման դեպքերից 8-ը եղել է հանրային սննդի գործունեության հետևանքով, 4-ն արձանագրվել է մանկապարտեզում,իսկ մեկական՝ դպրոցում, ամառային ճամբարում:

 --00—ԼՀ