ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Գառնիկ Գրիգորյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Շիրակի մարզ, ք․ Գյումրի)։
Մասնավորապես՝
📌 խոհանոցի առաստաղը գտնվել է ոչ նորոգ վիճակում, եղել են մասնիկների թափվելու հնարավորություն,
📌 ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարաններով։
❌ Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
--00—ԼՀ