Ի՞նչ անվադողերով են երթևեկում տրոլեյբուսները. պարզաբանում է քաղաքապետարանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

l-kccTLHh4f4

Համացանցում տարածված տեղեկատվությունը քաղաքային տրոլեյբուսի ՝ ամառային անվադողերով երթևեկելու մասին, ըստ էության չի համապատասխանում իրականությանը, և ի հայտ է եկել տրոլեյբուսի վարորդի սխալ մեկնաբանության պատճառով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Բանն այն է, որ քաղաքային տրանսպորտի դեպքում միջազգային չափանիշներով օգտագործվում են անվադողեր՝ տարեշրջանի բոլոր եղանակների համար:

Տվյալ տրոլեբուսը դեռևս չի սպառել անվադողերի շահագործման ՝ նորմատիվով թույլատրելի ռեսուրսը»:

--00—ՅՄ