Կառավարությունը ՀԾԿՀ նախագահի պաշտոնում կրկին կառաջադրի Գարեգին Բաղրամյանին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

թե.j

Կառավարությունը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում կրկին կառաջադրի Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը։ Հարցը Հայաստանի կառավարության փետրվարի 1-ի նիստի օրակարգում է։

Գարեգին Բաղրամյանը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում է 2019 թվականի ապրիլի 19-ից։

Հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունք ունի Կառավարությունը, իսկ նշանակում է Ազգային ժողովը։

--00—ԼՀ