ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News
Անկեղծ շնորհավորում եմ Հայաստանին 2024 թվականի փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանին պաշտոնապես միանալու կապակցությամբ: Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը։
«Դա օրենքի գերակայությանը երկրի հանձնառության հստակ ազդանշան է և հիանալի հիմք ԵՄ-Հայաստան համագործակցության համար»,-գրել է նա:
--00—ՅՄ