ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News
Իրակլի Կոբախիձեն Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջին անգամ մեկնել է Բրյուսել։ Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Կոբախիձեն կմասնակցի ԵՄ-Վրաստան ասոցացման խորհրդի 8-րդ նիստին, որից հետո Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի և ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհելի հետ հանդես կգա համատեղ մամուլի ասուլիսով։
Վրաստանի կառավարության ղեկավարը հանդիպումներ կունենա Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղարի հետ և կմասնակցի ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստին։
--00—ՅՄ