ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված տնային կալանքի մասին Հակակոռուպցիոն դատարանի որոշումը կբողոքարկվի։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց Վահան Քերոբյանի փաստաբան Տիգրան Եգորյանը։
Հիշեցնենք՝ Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել «Սիներջի» ընկերության վերաբերյալ քրեական գործով։ Քերոբյանը մեղադրվում է խմբի կազմում շահադիտական նկատառումներով, նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դրանք օգտագործելու կամ ազդեցությունը կիրառելու հոդվածով։
Մերի Մանուկյան
--00—ԱՊ