Առաջիկա օրերին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

բ

Մոտ օրերս կկայանա Ադրբեջանի  և Հայաստանի պատվիրակությունների հանդիպումը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այս մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Մյունխենում՝ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպումից հետո, որոշվել է վերսկսել  բանակցային գործընթացը։  Մոտ ապագայում նախատեսվում է Հայաստանի պատվիրակության հետ դեմ առ դեմ անցկացնել  բանակցություններ խաղաղության պայմանագրի շուրջ»,- ասել է գերատեսչությունների ղեկավարը։

--00—ԼՀ