ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նախազգուշացրել է, որ բազմաբևեռ աշխարհը, ուժեղ ու բազմակողմ ինստիտուտների բացակայության պարագայում, կարող է հանգեցնել քաոսի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը այս մասին Գուտերեշը հայտարարել է Ժնևում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանի բացմանը։
«Աշխարհը շարժվում է դեպի բազմաբևեռության դարաշրջան, որը կարող է հանգեցնել քաոսի՝ ուժեղ բազմակողմ ինստիտուտների բացակայության պայմաններում»,-համոզմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ հավելելով, որ այս հանգամանքը նոր հնարավորություններ է ստեղծում միջազգային հարթակում առաջնորդության և արդարության համար, բայց բազմաբևեռությունն, առանց ուժեղ բազմակողմ ինստիտուտների, քաոսի բաղադրատոմս է:
«Քանի որ տերությունները մրցում են, լարվածությունն աճում է: Օրենքի գերակայությունը և պատերազմի կանոնները խաթարվում են», - ասել է Գուտերեշը՝ ավելացնելով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հաճախ հայտնվում է փակուղում՝ չկարողանալով լուծել խաղաղության և անվտանգության առկա ամենակարևոր խնդիրները:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ