Իտալիայի վարկանիշային մրցաշար. այսօր ռինգ դուրս կգա 2 հայ բռնցքամարտիկ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

բո

Իտալիայի Բուստո — Արսիզիո քաղաքում ընթանում է բռնցքամարտի համաշխարհային առաջին օլիմպիական վարկանիշային մրցաշարը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Հայաստանի պատվիրակներից այսօր կմենամարտեն Էլիդա Քոչարյանը (60 կգ) և Գուրգեն Մադոյանը (71 կգ):

Հայաստանի տղամարդկանց թիմից, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, առաջինը ռինգ են դուրս եկել Արթուր Բազեյանը ( 57 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ): Նրանք միևնույն՝ 5 : 0 հաշվով հաղթել են համապատասխանաբար շվեյցարացի Սեյֆեդին Լետայիֆին և կանադացի Կեվեն Բեասեջոուրին:

Հաջորդ փուլում Արթուրը կմրցի Պուերտո-Ռիկոյի ներկայացուցիչ Ժոզե Տիրադոյի, իսկ Ռաֆայելը՝ բելգիացի Նոա Հաջիտի հետ:

Զուգահեռաբար անցկացվում է նաև կանանց ստուգատեսը: Մեր մարզուհիներից առաջինը մրցել է Տաթևիկ Խաչատրյանը ( 54 կգ) : Նա, ցավոք, զիջել է չիլիացի Դենիսե Բռավոյին և դուրս է մնացել պայքարից:

--00—ԼՀ