ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը կոչ է արել միավորել ԵՄ, Կովկասի և Արևմտյան Բալկանների էներգոհամակարգերը։ Այս մասին վերջինս հայտարարել է այսօր Բրյուսելում՝ ատոմային էներգետիային նվիրված համաժողովի ընթացքում։
«Այդ քայլը կարող է էժան էլեկտրաէներգիայի աղբյուրներ ստեղծելուն միտված բեկումնային գործոն դառնալ։ ԵՄ, Արևմտյան Բալկանների և Կովկասի էներգահամակարգերը պետք է միավորվեն և հարկավոր է այդ ուղղությամբ ներդրումներ իրականացնել», - ասել է Ֆրանսիայի նախագահը։
--00—ՅՄ