ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News
Թուրքիայի պաշտպանության նապարարությունը հայտարարություն է տարածել Իրաքի հյուսիսում իրականացվող «Մագիլ-Կողպեք» (Pençe-Kilit) ռազմագործողության մասին:
Նշվել է, որ ռազմագործողության գոտում 2024-ի ապրիլի 9-ին իրենց կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորման անդամների կրակի հետևանքով մահացել է 1 թուրք սերժանտ:
Հայտարարության մեջ ընդգծվել է, որ զինվորականի կյանքը չի հաջողել փրկել: Նա մահացել է հիվանդանոցում:
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Թուրքիայի ՊՆ-ն տարածել էր հաղորդագրություն, որում տեղեկացվել էր վերոնշյալ հատվածում ռազմաօդային գործղության մասին, ինչի հետևանքով սպանվել էր 4 քուրդ զինյալ: Զինյալները Թուրքիայի համար ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) անդամներ էին:
Աղբյուրը՝ Ermenihaber.am:
--00—ՅՄ