ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News
Սահմանազատումը մի կետից սկսելն ի՞նչ է նշանակում, այն ամբողջ սահմանի երկայնքով պետք է արվի, դա էլ Ղարաբաղյան բանակցությունները չեն, որ Փաշինյանը զրո կետից է սկսում: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության անդամ, իրավաբան Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Տավուշից տարածքներ հանձնելու գործընթացին:
«Սահմանազատումը թղթի վրա Նոյեմբերյանից, Բագրատաշենից մինչև Մեղրի չավարտվի, Փաշինյանը որևէ քայլ անելու իրավունք չունի, հատկապես՝ Տավուշի հատվածում։ Փաշինյանը դարպասները բացում է Ադրբեջանի առաջ, ասում է ՝ ձեր տարածքն է, եկեք ու վերցրեք»,- ընդգծեց Խաչատրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ