ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News
Հայաստանի ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը: «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ ստանալով 88 կողմ ձայն:
Նախագիծը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:
Երկրորդ ընթերցմամբ քննարկումը ևս նախատեսված է ապրիլի 16-ին:
--00—ՅՄ