Ավելի քան 3300 բեռնատարներ սպասում են Վերին Լարսի անցակետով անցնելուն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

ս

Ավելի քան 3300 բեռնատարներ սպասում են Վերին Լարսի անցակետով անցնելուն, հայտնում է Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը: 

Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհին ծանր բեռնատարների երթևեկությունը վերսկսվել է այսօր կեսօրին: Ընդհանուր առմամբ, հերթում, ըստ վերջին տվյալների, կա 3 381 բեռնատար:


--00—ՍՊ