ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20 , 24News
Սա սահմանազատում չէ, այլ Հայաստանի հյուսիսի լոգիստիկ, ռազմավարական նշանակություն ունեցող տարածքների հանձնում և Հայաստանի մասնատում։ Ստում են, երբ ասում են՝ Հայաստանը ձեռքբերում է ունեցել, երեկ և այսօր Ադրբեջանում տոն է, ժողովրդական քեֆեր են սկսել, դրոշներով նշում են իրենց ձեռքբերումը, այս իշխանության քայլերը նրանց համար տոն են։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը՝ անդրադառնալով երեկ Ադրբեջան-Հայաստան սահմանազատման հանձնաժողովների ձեռքբերած պայմանավորվածությանը։
«Ոչ մի սահմանազատում էլ չկա, սա այլ թղթով ամրագրված Հայաստանի հյուսիսի անվտանգային համակարգի հանձնում է, մեր անվտանգության համակարգը փլուզվում է։ Հայաստանի մասնատման գործընթաց է սկսվում, թուրքին զենքով նստեցրել են գյուղերի բարձրունքին, ասում են՝ ռիսկերի նվազում ենք ստանում, ժողովրդին գժի տեղ են դնում»,- ընդգծեց Աբովյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ԼՀ