ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News
Ապրիլի 30-ին տեղի ունեցավ վիրտուալ քննարկում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի, մշակութային ժառանգության հայ մասնագետների և ԱՄՆ Հոլոքոստի թանգարանի երկու փորձագետների մասնակցությամբ։
Նրանք դիտարկեցին բանահավաքչության և գրավոր վկայությունների հավաքագրման սկզբունքներն ու էթիկական ստանդարտները։ Տեղի ունեցավ կարծիքների արժեքավոր փոխանակում և դիտարկվեց հարցերի լայն շրջանակ՝ տեղահանվածների հետ հարցազրույցների անցկացման բարդություններից մինչև բանավոր վկայությունների հավաքագրման կարևորությունը հետագա վայրագությունների կանխման հարցում։
Ամերիկացի և հայ մասնագետները պատրաստակամություն հայտնեցին շարունակել համագործակցությունը և կապ պահպանել միմյանց հետ։
--00—ՅՄ