Քննարկվել են հնդկական առաջատար ուղեղային կենտրոնի հետ համագործակցությանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

Screenshot_4

Ապրիլի 1-ին Երևանում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը և ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը աշխատանքային հանդիպում են անցկացրել «Observer Research Foundation» (ORF) հնդկական առաջատար ուղեղային կենտրոնի նախագահ Սամիր Սարանի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Observer Research Foundation»‎-ի հետ համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների իրականացման հեռանկարները:

--00—ՅՄ