ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News
Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր ոգեկոչման ու մեծարումի օր է, գրում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակը նաև մեր հազարավոր հայրենակիցների անմնացորդ նվիրումի շնորհիվ էր: Նրանց հերոսական պայքարն արդեն անկախ Հայաստանի ինքնիշխանության ու պայծառ ապագայի համար շարունակեցին մեր եղբայրները, հայրերն ու որդիները, ցավոք՝ նաև կյանքի գնով:
Խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակին։ Թող նրանց սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը»։
--00—ՅՄ