ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպման ժամանակ համաձայնեցրել են Հայաստանի մի շարք մարզերից ՌԴ զինվորականների և սահմանապահների դուրսբերումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նա շեշտել է, որ ՌԴ սահմանապահները կմնան Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանին։
ՌԴ նախագահի խոսնակի խոսքով՝ 2020 թվականի աշնանը հայկական կողմի խնդրանքով ռուս զինվորականներն ու սահմանապահները տեղակայվել են հայկական մի շարք շրջաններում։
--00—ՅՄ