ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News
«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի փոխնախագահ Դավիթ Խաժակյանը գրում է․ «Երեկվա հավաքը մարդաշատ էր և ոգեղեն: Այդուհանդերձ պրոցեսը խորհրդարան տանելը կանխատեսելի արդյունք է ունենալու: Քաղպայմանագրից մեկ պատգամավոր անգամ չի միանալու նախաձեռնությանը, եթե առհասարակ ընդդիմության մոտ մանդատների թվի անբավարարության հարցը ինչ-որ կերպ լուծվի:
Այդ գործընթացն էլ, երբ ավարտվի և Սրբազանը որոշի խորհրդարանով շարունակել պրոցեսը, կմնա միայն ընդդիմության կողմից միասնաբար մանդատները վայր դնելը, ինչի վրա խիստ կասկածում եմ:
Ի դեպ իմպիչմենտի պրոցեսն էլ ենթադրելու է վարչապետի թեկնածուի առաջադրում, ինչը այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող, դա աշխատող միջոց է այն ժամանակ, երբ իշխանությունը տեղի է տալիս»:
--00—ՅՄ