Բյուջեից ևս 3 միլիարդ դրամ կտրամադրվի պետական պատվերով առողջապահական ծառայությունների տրամադրմանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

բու


Բյուջեից ևս 3 միլիարդ դրամ կտրամադրվի պետական պատվերով առողջապահական ծառայությունների տրամադրման համար։

Կառավարությունն այսօր հավանություն է տվել որոշման նախագծին:

Ֆինանսավորումը կուղղվի հետևյալ ծառայությունների տրամադրմանը`

շտապօգնության ծառայություններ,

հեմոդիալիզի և պերիտոնեալ դիալիզի անցկացման ծառայություններ,

ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնություն,

սոցիալապես անապահով և հատուկ խմբերի անձանց տրամադրվող ծառայություններ,

փոխպատվաստման ծառայություններ,

ինֆեկցիոն ծառայություններ:

Ներկայացվել է նաև պետպատվերով սպասարկվող դեպքերի և ֆինանսավորման ծավալների աճը` վերջին տարիների համեմատականով:

Մասնավորապես, 2018թ. համեմատ` միայն սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին տրամադրվող ծառայությունների և դժվարամատչելի հետազոտությունների սպասարկված դեպքերի թիվը եռապատկվել է:

--00—ԼՀ