Կիրանցը 2 անգամ ընտրել է ՔՊ-ին, ամբիոնից երդվում էին, որ 1սմ հող չեն տալու, բայց հիմա 15 հա տալիս են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

«2 անգամ մենք այդ կուսակցությանը ընտրել ենք՝  80-90 տոկոս ձայնով։  Նրանք ելույթ էին ունենում, երդվում էին, որ 1 սմ հող ՀՀ տարածքից չեն տալիս, բայց հիմա պարզվեց, որ մոտ 15 հա են տալիս։ Ես խնդրանք ունեմ, որ այդ մարդիկ գան մոտենան մեզ, բացատրեն, ինչո՞ւ են տալիս, կամ ինչպե՞ս են տալիս»։ Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում նշեցին Կիրանցի բնակիչները և հավելեցին, որ դա չի վերաբերում միայն իշխանությանը։

«Դա վերաբերում է ԱԺ բոլոր պատգամավորներին»,- հավելեցին նրանք։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ