Որո՞նք են ՆԱՏՕ-ի 10 ամենաուժեղ բանակները․ Global Fire

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

հյ.

Ամերիկյան «Global Fire» կազմակերպությունը հրապարակել է ՆԱՏՕ-ի ամենաուժեղ 10 բանակների վերաբերյալ հետազոտություն։ Այս մասին փոխանցում է ermenihaber.am-ը։

Ըստ այդմ՝ 1-ին տեղում ԱՄՆ-ի բանակն է, որի ռազմական բյուջեն կազմում է 831 մլրդ դոլար։ Նշվում է, որ ԱՄՆ-ն ունի 1 մլն 400.000 զինծառայող, օդուժի 13.000 միավոր, 4600 տանկ և մեծ նավատորմ։

 2-րդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 68 մլրդ դոլար ռազմական բյուջեով,  օդուժի 644 միավորով և 213 տանկով։

3-րդ տեղում Թուրքիան է՝ 40 մլրդ դոլար ռազմական բյուջեով։ Թուրքիան ունի 520.000 գործող և 400.000 պահեստազորային զինծառայող և աչքի է ընկնում հարվածային անօդաչու թռչող սարքերով։ Ունի 2200 տանկ և 200 ռազմանավ։

4-րդ տեղում Իտալիայի բանակն է՝ 100.000 զինվորով, 800 ռազմական ինքնաթիռով և ուղղաթիռով, 30 տանկով և 20 ռազմանավով։ 

5-րդ տեղում Ֆրանսիայի բանակն է՝ 50 մլրդ դոլար բյուջեով, 141.000 զինծառայողով և օդուժի 972 միավորով։

5-րդ տեղում Գերմանիայի բանակն է՝ 55 մլրդ դոլար ռազմական բյուջեով, 62.000 զինվորով, 133.000 ռազմական ինքնաթիռով, 318  ուղղաթիռով, 295 տանկով և 64 ռազմանավով։

 7-րդ տեղում Իսպանիայի բանակն է՝ 75.000 զինվորով, 139 ռազմական ինքնաթիռով, 121 ուղղոթիռով, 327 տանկով։

8-րդ տեղում Լեհաստանն է, որն ունի 38 մլրդ դոլար ռազմական բյուջե, 100.000 ցամաքային զինուժ, օդուժի 468 միավոր և 612 տանկ։

9-րդ տեղում Կանադան է, որի բանակն ունի 44.000 զինծառայող, 69 ռազմական ինքնաթիռ, 143 ուղղաթիռ, 74 տանկ և 4 սուզանավ։

10-րդ տեղում Հունաստանի բանակն է, որի պրոֆեսիոնալ զինծառայողների թիվը հասնում է 200.000-ի։ Հունական բանակն ունիի 194 ռազմական ինքնաթիռ, 289 ուղղաթիռ և 1365 տանկ։

--00—ԼՀ