ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News
Երեկ ամբողջ օրը պատգամավորներին հետապնդել են, դաշտերով ու սարերով հասել ենք Կիրանցի մատույցներ, մեր կյանքին վտանգ է սպառնացել, օդ են բարձրացրել ԱԹՍ-ներ, ոստիկանական տարբեր ստորաբաժանումներ, ոնցոր գեղարվեստական ֆիլմ նկարահանեին, ամոթ է, անհարմար, երբ մարդկանց ազատ տեղաշարժը սահմանափակում են։ Այս մասին Կիրանցում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Մարդիկ ծանր հոգեբանական վիճակում են, ուզում են Սրբազանի հետ խոսեն, հասկանում ենք, որ Ալիևը որոշել է՝ մենք չպիտի մտնենք գյուղ, բայց բնակիչները զրույցի կարիք ունեն։ Այս պահի դրությամբ գյուղը կիսում են՝ կեսը հայկական, կեսը՝ ադրբեջանական, դպրոցի շրջանում էլ են սյուն տեղադրել»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ