ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն և ցավակցական գրառում կատարել սգո մատյանում՝ ավիավթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող այլ անձանց մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։
--00—ՅՄ