Վրաստանում նույնպես հեղեղումներ են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

6652e1d73106a6652e1d73106b17167077996652e1d7310676652e1d731068

Հորդառատ անձրևները լուրջ վնաս են հասցրել Վրաստանի ադրբեջանաբնակ Մառնելուի և Բոլնիսի շրջաններին: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, տեղումների հետևանքով Խրամ և Դեբետ գետերի վարարման հետևանքով վնասվել են կապի գծերն ու ճանապարհային ենթակառուցվածքները, ջրի տակ են հայտնվել տների նկուղներ և գյուղացիական տնտեսություններ։

Ջրհեղեղի հետևանքով մի շարք բնակավայրերում ավերվել են կամուրջներ, վնասվել են գազամատակարարման ու էլեկտրաէներգիայի գծերը։

--00—ՅՄ