ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
Սամվելն իրավասպան ու հակահայ ռեժիմի կողմից քաղաքական պատճառով հետապնդվող հերթական արժանապատիվ քաղաքացին է, գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը` անդրադառնալով քաղաքացի Սամվել Վարդանյանի և ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպին։
«Այնուհանդերձ, իրավապահները դեռ շանս ունեն այս գործով չանցնելու կարմիր գծերը և 6 ժամվա ընթացքում վերականգնելու Սամվելի ազատությունը։
ՀԳ. Կարծում եմ՝ Սամվելին զրկել են փաստաբանի հետ կապվելու իրավունքից։ Մյուս իրավունքների մասով հետևություն անելը դեռ վաղաժամ է։
ՀԳ-1. Տեսանյութը դիտեցի։ Ո՛չ խուլիգանության, ոչ էլ որևէ այլ հանցակազմի նշույլ չկա։ Կա օրենքը չխախտող հանրային պարսավանք մի մարդու նկատմամբ, ով ստանձնել է քաղաքական պատասխանատվություն ու ոտից-գլուխ տապալել»։
--00—ՅՄ