Ադրբեջանցի զինվորի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքի վերաբերյալ ԱԱԾ-ում փաստական տվյալ չկա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

Screenshot_4

Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ-ում փաստական տվյալներ չեն ստացվել։ Այս մասին գրում են լրատվամիջոցները։

Նշվում է, որ այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում։

Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել էր, թե զինծառայող Ջեյհուն Հուսեյնովը հունիսի 9-ին անհետացել է Նախիջևանի Սադարակի շրջանի Գյունուտ գյուղի հատվածից։

--00—ՅՄ